Մտահոգությունները, որ Չինաստանը կարող է փաստացի վերահսկել Պանամայի ջրանցքը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երևակայությունը չէ, այլ իրական խնդիր, որը հայտնի է տարիներ շարունակ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն։
Նա հիշեցրել է, որ դեռ 2017 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Ֆլորիդայից, այցելել է Պանամա, և այն ժամանակ արդեն մտահոգություններ կային Չինաստանի հետ կապված։
«Չինական ընկերությունները վերահսկում են նավահանգստային ենթակառուցվածքը ջրանցքի երկու կողմում»,- ասել է Ռուբիոն։
Նրա կարծիքով՝ եթե ոչինչ չձեռնարկվի, ապագայում ԱՄՆ-ի հետ ճգնաժամի դեպքում Պեկինը հնարավորություն կունենա արգելափակել ամերիկյան նավերի անցումը ջրանցքով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ջրանցքի հարցը քննարկում է Պանամայի իշխանությունների հետ՝ չբացառելով ուժի կիրառումը այն ամերիկյան վերահսկողությանը վերադարձնելու համար։
Պանամայի արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչա Վասկեսը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի ինքնիշխանության հարցը։