Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում ցանկացած խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է հանրապետության արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբու չունենք։ Կարևորն այն է, որ Ֆրանսիան մաս կազմի եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած բանակցությունների։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, վերաբերում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անվտանգության ուղղակի շահերը»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ, և կողմերն արդեն աշխատում են նման հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Պուտինի ու Թրամփի միջև շփումների կազմակերպումը հնարավոր կլինի, երբ Թրամփը պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: