Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը:
«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը: Հույս ենք հայտնում, որ այն կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում և ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն ու կայունություն Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում:
Բարձր ենք գնահատվում միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս կարևոր հանգրվանին»,- գրված է նախարարության X-ի էջում: