ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն պարզաբանել է, թե ինչու է կարևոր Միացյալ Նահանգների ներկայությունն Արկտիկայում՝ գրում է Interfax-ը:
Նա ասել է, որ այդ տարածաշրջանը առաջիկա տասնամյակներում աշխարհի համար կլինի ամենակարևորներից մեկը՝ գլոբալ տաքացման համատեքստում, և բացատրել, որ դա մասամբ պայմանավորված է կլիմայի տաքացմամբ, որին զուգընթաց ավելի շատ ծովային առևտրային ուղիներ կանցնեն Արկտիկայի միջով:
Ռուբիոն նշել է, որ հենց այդ պատճառով է ԱՄՆ-ի համար այդքան կարևոր Գրենլանդիայում իր ակտիվ ներկայությունը, ինչի մասին վերջին շաբաթներին հաճախ է խոսում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև ընդգծել է կղզու կարևորությունը օգտակար հանածոների տեսանկյունից:
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն այն դիրքորոշումն է հայտնել, որ Արկտիկայում պետք է նշանակալի դեր խաղան արկտիկական տերությունները՝ ԱՄՆ-ը, նաև Ռուսաստանը, բայց ոչ՝ Չինաստանը: