Ընթացիկ տարում Պարեկային ծառայությունը շարունակում է տպավորիչ արդյունքներ գրանցել ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաև հասարակական վայրերում կատարվող հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ։ Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ունենք շուրջ 4000 հանցագործություն, որոնք, ըստ էության, Պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ են բացահայտվել 2024 թվականի կտրվածքով»,- ասաց նա:
Անդրադառնալով ապօրինի ձկնորսության դեմ պայքարին՝ նախարարը խոսեց Ջրային պարեկային ծառայության գրանցած արդյունքներից: Ըստ այդմ՝ 2024-ին ձկնորսության արգելքի շրջանում հայտնաբերվել է առանց թույլտվության ապօրինի ձկնորսության 15 դեպք, առգրավվել է շուրջ 1 տոննա ապօրինի որսված ձուկ։