Տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր չկան, հայտարարել է Պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու առաջարկներով և անում է ամեն ինչ՝ երկխոսությամբ լուծելու խնդիրները: Խոսելով բանակի բարեփոխումների մասին՝ նախարարը 2024-ը համարել է ձեռքբերումների տարի, վստահեցրել, 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերի բարեփոխումների լուրջ ընթացք է սկսվել, բայց արդյունքները գնահատել այսօր՝ վաղ է:
Նախարարի խոսքով՝ մեր երկրի անվտանգության պաշտպանությունը պետք է լինի բալանսավորված. ճիշտ չէ ամբողջ պատասխանատվությունը դնել միայն զինվորի վրա, անվտանգությունը պետք է ապահովել նաև տնտեսության և արտաքին քաղաքականության միջոցով:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։