ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կարող են քննարկել Սիրիայի, Պաղեստինի շուրջ, Հարավային Կովկասում իրավիճակը և իրանական միջուկային ծրագրի թեման։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Ավելի վաղ Կրեմլից հաղորդել էին, որ Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն ՌԴ և Իրանի միջև ռազմավարական համընդգրկուն գործընկերության մասին պայմանագիր, ինչպես նաև մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։
Առաջնորդները կքննարկեն համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։