Կառավարության որոշմամբ կընդլայնվի զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը: Նախարար Պապիկյանը զեկուցել է, որ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ:
Մեկ այլ որոշմամբ՝ Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայաստանում առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրած անձի համար կլինի ռեաբիլիտացման ծրագիր, որոշ դեպքերում նաև՝ պարտադիր:
Նիստի օրակարգը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: