2024 թվականին անձնական ունեցվածքի հափշտակությունների մասով ունենք նվազում 229 դեպքով: Ընդ որում՝ պետք է փաստել, որ գողության, ավազակության, կողոպուտի դեպքերը ևս նվազել են: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Անդրադառնալով տրանսպորտային միջոցից կատարվող գողություններին՝ նախարարը նշեց, որ որպես կանխարգելիչ քայլ` օրենսդրական նախաձեռնություն է մշակվում:
«Նախագիծ ունենք, որով տրանսպորտային միջոցից կատարվող գողությունների համար ավելի բարձր պատասխանատվություն ենք նախատեսում»,- ասաց նա:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ կարիք կա նաև տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության մասով խստացումներ սահմանել: