Ուղղությունը, որ ցանկանում եմ ներկայացնել, թվայնացումն է: Այստեղ թերևս ամենաառանցքային բարեփոխումը եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն է. համապատասխան կայքի և բջջային հավելվածի: Եվ hուրախություն բոլորիս` մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել են, և կարծում եմ՝ լավ օրինակ է իրենց հայտարարագրումը նաև հետագա գործունեությունը, համակարգի ընդլայնումն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: Այդ մասին ամփոփիչ ասուլիսին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Թվայնացման տեսանկյունից հետաքրքիր այլ նախաձեռնություններ էլ են տեղի ունեցել. մասնավորապես, տեսախցիկների համակարգ է ներդրվել, որը հարկային, մաքսային ծառայողներին հնարավորություն է տալիս վերահսկել նաև հեռավար ռեժիմով. բարձրացնել արդյունավետությունը և նվազեցնել կոռուպցիոն հիմքերը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նաև նշեց, որ արտահանման խթանման ուղղությամբ կարևոր գործողություն է տեղի ունեցել, և հիմա արդեն մեյլինգ համակարգ գոյություն ունի, որը ենթադրում է, որ մաքսային մարմին կամ սպասարկման սրահ այցելելու կարիք չկա փաստաթղթային հսկողություն իրականացնելու համար, և այդ ռեժիմով հեռավար եղանակով մոտ 4 հազար հայտարարագիր սպասարկվել է մաքսային մարմնի կողմից:
Անդրադառնալով հարկային և մաքսային մամինների վերապատրաստմանը՝ Էդուարդ Հակոբյանն ասաց. «Ունենք բավական կայացած ուսումնական կենտրոն, որը կարողանում է բավական մեծ թվաքանակի հարկային մաքսային ծառայողներ պատրաստել և վերապատրաստել: Մասնավորապես, անցյալ տարի մոտ 237 և 331 մաքսային ծառայող է պատրաստվել, և 232-ը՝ վերապատրաստվել»: