Այսօր տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկել ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7-ը՝ Ջերմուկ քաղաքում։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին»,- գրել է Խուդաթյանը։