Առաջիկայում Եվրոպոլում կնշանակվի կապի սպա, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կիբեռհանցագործությունների դեմ պայքարն է լինելու: Թեմային 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՏՏ ոլորտին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները:
«Այս պահին ունենք գործընկերություն ԱՄՆ-ի հետ: Առաջիկա տարվա ընթացքում գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը: Հուսով եմ՝ 2025-ին կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ գործել»,- ասաց նախարարը: