2024 թվականի ընթացքում ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրատվել և նախաքննական մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 51 նյութեր, դրանցից 45-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Դրանք եղել են, բնականաբար, տարբեր դրվագներով: Այդ մասին 2024-ը ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանության կարգապահական կանոնագիրքն է ամբողջովին փոխվում: Առաջիկայում արդեն կունենանք հետագա պրոցեսը. փաթեթի և ծառայողական քննությունների դրվագներով ևս փոփոխություններ ենք առաջարկել, որպեսզի այն ավելի արդյունավետ գործիք լինի նախարարության ձեռքին՝ որպես օբյեկտիվ քննություն ապահովող գործիքակազմերից մեկը»,- նշեց նա: