2024 թվականին ունեցել ենք ավելի մեծ թվով ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերք: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ դա հետևողական աշխատանքի արդյունք է։
«Եթե համադրենք 2023-2024 թվականները, կնկատենք, որ հետողական աշխատանքի արդյունքում 10,7 տոկոսով աճել են ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքները, ինչը նշանակում է, որ այդ զենքերը չեն կարող գործադրվել»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց՝ զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ, ապա հիշեցրեց այս մասով վարչապետի հանձնարարականը, այն է՝ օրենդրական և գործնական առումով նախաձեռնել փոփոխություններ: Ըստ նախարարի՝ արդեն իսկ կա կոնկրետ լուծումներով նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կներկայացվի հանրային քննարկման: