Վրաստանում մի շարք խանութների, սրճարանների, հիվանդանոցների, բանկերի աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ: Այն տևել է երեք ժամ: Կազմակերպիչների խոսքով՝ սա դեռ «նախազգուշական» ակցիա էր։ Գործադուլի մասնակիցները պահանջել են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել վերջին ցույցերի ընթացքում ձերբակալվածներին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։