Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել՝ 25-ը 25-ի դիմաց ձևաչափով:
«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
2025 թվականին սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների առաջին փոխանակումն է։ Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել 150-150 ձևաչափով։