Գրականության և արվեստի թանգարանի նոր մասնաճյուղը նվիրված կլինի սփյուռքահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Մշակույթի ոլորտում գործակցության հուշագիրը ստորագրել են Տիգրան Ավինյանն ու Ժաննա Անդրեասյանը: Մեծ արվեստագետն իր հարուստ հավաքածուն Հայաստան է տեղափոխել դեռևս 90-ականներին: Թանգարանը կստեղծվի Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Մանրամասները՝ Նարեկ Առուշանյանի ռեպորտաժում։