Ուզում ենք, որ ունենանք հովանի, պաշտպանիչ հովանի: Կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022 թվականներին և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ տեղեկատվական հարձակումների, ճնշման տեսքով են ի հայտ գալիս, խոսում են այն մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով՝ միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին:
Նախարարը միաժամանակ ընդգծեց՝ պետք է ունենալ արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, լինել ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծելու իր խնդիրները:
«Ճիշտ եք այն առումով, որ, այո՛, մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականին, բայց նաև դուք կասկածի տակ եք դնում՝ օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո:
Կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքրոշումը լեգիտիմ է, և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը: