Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առավոտյան հարձակման ժամանակ Ռուսաստանն օգտագործել է ավելի քան 40 հրթիռ և 70 հարվածային անօդաչու թռչող սարք: Թիրախներն էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքների օբյեկտներն են եղել։
Ուկրաինայի որոշ շրջաններում հարձակման հետ կապված իշխանությունները ստիպված են եղել իրականացնել էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումներ:
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է զանգվածային հարվածը՝ թիրախ անվանելով «Գազա-էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական նշանակության օբյեկտները»:
Միաժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանել է ռազմական դրության երկարաձգումը և համընդհանուր զորահավաքը: Այդ իրավական ռեժիմը կգործի ևս 90 օր:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ չորեքշաբթի ժամանել է Վարշավա, որտեղ հանդիպումներ կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Անջեյ Դուդայի հետ։