Կատարում բանակցությունների ժամանակ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածի վերաբերյալ, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբ պաշտոնյաներին:
«Իսրայելն ու Համասը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։ Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, դա կլինի ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի համատեղ հայտարարությունը, որոնք միջնորդ են եղել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններում։
Պատվիրակությունները շարունակում են աշխատել Դոհայում՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար։ Հիմնական հարցերից մեկը, որը դեռ պետք է լուծվի, Գազայից իսրայելական բանակի հեռանալու պարամետրերն են։ Միջնորդներն Իսրայելից սպասում են քարտեզի, որի վրա նշված կլինեն այն գոտիները, որտեղից դուրս է բերվելու բանակը։
Ըստ պարբերականի՝ Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկյան նոր վարչակազմի ապագա հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ լարված հանդիպման ժամանակ «ճնշում է գործադրել վարչապետի վրա՝ գնալ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար»։