Խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստում կներառվի Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագիծը: Օրինագծով սահմանվելու է երիտասարդների տարիքային շեմ: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քառօրյայում է ներառվել նաև Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին նախագիծը, որով ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվությունն այսուհետ կներկայացնեն ոչ թե նախարարությանը, այլ տեսչական մարմնին:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում: