Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել այդ երկրի հետ համագործակցությանը, և 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաձեռնություն, պաշտոնյան կրկնել է իր վերջին հայտարարությունը, որն արտացոլում է Մոսկվայի դիրքորոշումը:
«Հայաստանի Կառավարության որոշումը մենք համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը և ընդգծել, որ չնայած ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկման գործընթացի մեկնարկին, Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵԱՏՄ երկրների շուկաները։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ սպասում են Հայաստանի հետագա քայլերին: