ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ: Բեռը դնելը միայն ԶՈՒ-ի վրա, բեռը դնելը միայն մեկ գործընկերոջ վրա լուծում չէ: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները:
Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ՀՀ-ն և ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ:
Կարծում եմ, որ հնարավոր է երկխոսությամբ, նաև մեր առաջարկները քննարկելու, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, ավելի հանրային դարձնելու միջոցով, կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասաց նա: