Բանակի մարտունակության բարձրացումը մեծապես կապված է ատեստավորման ծրագրի հետ: Սա հնարավորություն է տալիս զինծառայողներին ատեստավորման արդյունքում հավելավճարն ավելացնել 123 հազարից մինչև 470 հազար դրամով: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ միաժանակ կարծիք հայտնելով, որ երկար քննադատված ծրագիրն այսօր իրեն արդարացրել է:
«Սա էական գումար է, և արդեն հազարավոր ընտանիքներ օգտվում են այս աշխատավարձից: Սա նաև բերում է նրան, որ ԶՈՒ համալրումը 2024 թվականին բավականին բարձր մակարդակի վրա է: Մենք ունենք դրական դինամիկա, և ես գոհ եմ այս համակարգի ներդրումից և ընթացքից»,- ասաց նախարարը: