Վերջին տարիներին՝ հատկապես 2021 թվականի Միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, ինչպես նաև երկրի՝ հատկապես 2022 թվականի տնտեսական ակտիվության ֆոնին, նաև ճիշտ վարչարարության արդյունքում կարողացել ենք էապես կրճատել անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«90 հազարից այդ թիվն իջեցրել ենք 30 հազարով: Վերջին թարմ տվյալներով՝ անապահովության համակարգում հիմա կա 60 հազար ընտանիք, այսինքն՝ սա նույնպես բավականին մեծ թիվ է 2021-ից հետո:
Եվ կրկին սա միայն չենք վերագրում մեր վարչարարությանը, սա նաև մեծապես առնչվում է երկրի տնտեսական ակտիվությանը և մարդկանց՝ տարբեր ոլորտներում ներգրավվելու հետ»,- ասաց նա: