Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք դրանք հետագայում ևս զարգացնել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր նախատեսված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։
Կրեմլի խոսնակը նաև կարևորել է ինտեգրման գործընթացներում, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները Հայաստանի և հայ ժողովրդի համար «զգալի դիվիդենտներ» են ապահովում։
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ը երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում: