Պեկինը հանդես է գալիս Եվրամիության ռազմավարական ինքնավարության օգտին՝ Եվրոպական խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի նախագահը: Սի Ծինփինը նշել է՝ ընդունում է Եվրոպայի կարևոր դերն աշխարհում:
«Չինաստանի և ԵՄ-ի միջև չկան աշխարհաքաղաքական հակասություններ կամ շահերի լուրջ բախում: Մեր գործընկերությունից 2 կողմն էլ շահում է», - նշել է Սին:
Նա համոզմունք է հայտնել, որ միջազգային բարդ իրավիճակի ֆոնին Չինաստանը և ԵՄ-ն պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը և փոխադարձ վստահությունը, շարունակեն զարգացնել տնտեսական գործակցությունը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։