Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է՝ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և Կիևը հուսով է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նման հնարավորություն կստեղծվի:
Դիվանագետը խոսել է մարտի դաշտում իրավիճակից, տեղեկացրել, որ ռուսական ուժերն օկուպացրել են Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը և այժմ առաջ են շարժվում Արևելքում: «Դոնբասում իրավիճակն իրոք բարդ է»,- նշել է Սիբիհան, միևնույն ժամանակ հավելել, որ ռուսական բանակին լուրջ կորուստներ են պատճառվում:
ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Կուրսկի ուղղությամբ գործողությունները ևս շարունակվում են, և դրանք պետք է առավելություն տան Կիևին հնարավոր բանակցություններում։