ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։
Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։
Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է Վարդանյանը։
Տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով նախօրեին մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: