Աբու Դաբիում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը: Կողմերը հայտարարել են, որ երկրների միջև երկկողմ հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ և ընդգծել են, որ Ադրբեջանը և ԱՄԷ-ն կապված են բարեկամական և եղբայրական կապերով:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում երկրների սերտ համագործակցությանը։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։