Ժնևում Եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի և Իրանի մասնակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել:
Քննարկումներն անցել են լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի բնորոշմամբ՝ քննարկումը եղել է լուրջ և կառուցողական։ Մտքեր են փոխանակվել պատժամիջոցների վերացման, միջուկային հարցերի շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն։ Նրանք պայմանավորվել են շարունակել քննարկումները։