Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ բարեկամական և եղբայրական: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ:
«Դրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ»,- ասել է Լավրովը: