2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:
Լավրովի խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը, և այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:
«Մեր երկխոսությունը շարունակվում է»,- ասել է ռուս դիվանագետը: