Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները:
«Պայմանավորվեցինք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակել»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու՝ ֆրանսիական նախաձեռնությունը։
«Դիտարկել ենք դրա իրականացման, հնարավոր ընդլայնման և գործընթացին այլ երկրների ներգրավման հարցը»,- մանրամասնել է Զելենսկին։