Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ կազմակերպությունից դուրս գալու հարց օրակարգում չկա,- տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ ԵՄ անդամակցությունը զուգահեռ գործընթաց է։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրը պետք է լինի տնտեսական դիմադրողականությունն ու իր արտադրանքի մրցունակությունը բարձրացնելը: Նախարարը կարծիք է հայտնել, որ պետք չէ փոխարինել մի միության հետ առևտուրը մյուսով, պետք է պահպանել և մեծացնել ԵԱՏՄ-ում եղած ծավալները, զուգահեռ ավելացնել նաև մյուսները:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում։