2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությանը: Նրա խոսքով՝ Երևանը չի արգելափակում կառույցում որոշումների ընդունումը:
«Դեռ 2022 թվականի աշնանը մենք համաձայնեցրել էինք ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության ուղարկումը, որպեսզի նրանք զսպող դեր խաղային սահմանին, սակայն մեր հայ բարեկամները վերջին պահին հրաժարվեցին, ասացին, որ դժվար է դրա հետ համաձայնել, երբ 2022 թվականի սեպտեմբերին եռօրյա բախումներ էին տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել դաշնակցի տարածքը: Չի եղել սահմանազատված և սահմանագծված սահման: Երբեք: Ուստի դա 2-3 կիլոմետրի հարց էր: Փոխհրաձգություններ էին»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի դիտորդներից հրաժարվելը, որոնք, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, շատ արդյունավետ կլինեին, ևս Հայաստանի ինքնիշխան որոշումն էր: