ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ռուսաստան այց նախատեսվում է: Այդ մասին
1lurer.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելելու Ռուսաստան:
Լավրովի խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը, և այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: