Ձկնամթերքը և մեղրը Եվրոպա արտահանելու մասով տեսչական մարմինը որոշակի հաջողություններ է գրանցել: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
«Եվրոպացի մեր գործընկերների հետ վերջին շփումները ցույց տվեցին, որ մոտ ապագայում ձուկն ամբողջությամբ բաց կլինի Եվրոպայի համար, ինչը շատ կարևոր փաստ է:
Ծոցի երկրների համար արդեն հնարավորություն կա մսի արտահանման մասով, այս մասով ևս՝ տեսչական մարմնի գործադրած ջանքերի շնորհիվ: Այսինքն՝ ՀՀ-ի կողմից տրամադրված անվտանգային փաստաթղթերը հիմք են նման երկրների համար, որպեսզի մեր սննդամթերքը հնարավորություն ունենա իրենց շուկա մուտք գործելու, ինչը, կարծում եմ, տեսչական մամնի կարևոր ձեռքբերումներից է»,- ասաց նա:
Ձկնամթերքը Եվրոպա արտահանելու մասով բանակցություններն ավարտական փուլում են, ՍԱՏՄ ղեկավարը հույս հայտնեց, որ 1-2 ամսում կհայտնի այդ հաջողության մասին:
«Կենդանի կենդանիները ևս արտահանվում են: Ավանդական ուղղություններ են Իրանը, Իրաքը, և տեմպը բավականին զարգացել է վերջին հատկապես 24 տարվա ընթացքում. խոշոր եղջերավորների դեպքում գրեթե կրկնապատկվել է, մանրերի դեպքում 20-30 տոկոսով աճ ենք ունեցել (քանակապես նկատի ունեմ), և գինը բարձրացել է»,- ասաց նա: