Անհամբեր սպասում եմ ՀՀ վարչապետի հետ դեմ առ դեմ հանդիպմանը՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցը:
Նա իքսի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ զրույցի ընթացքում հաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:
Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: