Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտում): Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ից, Երևանի Կոզեռնի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հրաժեշտի արարողությունը հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: