Սահմանազատման գործընթացը չի կանգնել, գործընթացը շարունակվում է, և այլ ճանապարհ, քան սահմանազատումը մինչև վերջ իրականացնելն է, ուղղակի չկա: Այլ ճանապարհ, քան խաղաղության օրակարգն է, այսինքն՝ մեր իշխող քաղաքական ուժի միակ ընտրված ճանապարհը, այլևս որից շեղում հնարավոր չէ, դա խաղաղության օրակարգի սպասարկումն է: Այս ուղղությամբ նաև սահմանազատման, սահմանագծման աշխատանքները պետք է շարունակվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Իրավական հիմնավորումների հետ կապված ես կարծում եմ, որ գործընթացը երբ ավարտվի, մենք պետք է միջազգային երկկողմ պայմանագրեր ունենանք, այդ թվում՝ հստակ սահմանների և սահմանազատման հետ կապված»,- նշեց նա: