Նախագծանախահաշվային փաստաթղթերն այս պահին պատրաստ են: Գտնվելու վայրը որոշված է, բայց աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են. սա ֆինանսավորման որոշակի բարդությունների հետ է կապված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքների ընթացքին:
«Նախագիծն ունենք: Գնալու ենք այն ճանապարհով, որ վաղ թե ուշ ունենանք նոր քրեակատարողական հիմնարկ, որովհետև գործող ՔԿՀ-ների խնդիրները՝ հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և «Դատապարտյալների հիվանդանոցի» հետ կապված, շատ են և ամենօրյա են, և վաղ թե ուշ մենք պետք է ունենանք նոր ՔԿՀ: Բայց քանի որ դա ժամանակ է պահանջում, մենք պետք է ամեն օր փորձենք լուծել այն խնդիրները, որոնք կան այլ ՔԿՀ-ներում:
Պետք է փորձենք, որ տարվա կեսից հստակ նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված ամեն ինչն ունենանք, որպեսզի կարողանանք գնահատել աշխատանքները սկսելու իրական հնարավորությունը:
Իմ պատկերացմամբ՝ յուրաքանչյուր հարցում պետք է մոտեցումը լինի իրատեսական: Ամեն ինչ կանենք, իհարկե, որպեսզի տարիներ անց ունենանք նոր ՔԿՀ»,- ասաց նա: