Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հուշամատյանը կփակվի հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։