Տավուշի մարզի Խաշթառակ և Բերքաբեր գյուղերի 87 տնամերձերում հին, անարդյունավետ այգիների փոխարեն Կառավարության ֆինանսավորմամբ հիմնվել են հոնի և նռան՝ 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ՝ ավելի քան 8400 տնկիներով: Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով #ինչպեսխոստացելէի հեշթեգը: