Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
-
Արևիկ Ավոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
-
Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնից:
-
Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
-
Ռոբերտ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
-
Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
-
Անի Խուդավերդյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
-
Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
-
Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Կոտայքի մարզի դատախազության դատախազ Արսեն Եղիազարյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Խալուհի Մովսիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Հրանտ Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գառնիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Վիգեն Միլիտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի դատախազության դատախազ Ռաֆիկ Դոխոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
-
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Մանանդյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Դիանա Կյուրեղյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Շիրակի մարզի դատախազության դատախազ Ռոլանդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
-
Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Սուքիասյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գևորգ Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Տավուշի մարզի դատախազության դատախազ Արևիկ Մարտիրոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սևադա Ադամյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Հովհաննես Աղասարյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
-
Լոռու մարզի դատախազության դատախազ Արտաշես Սահակյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
-
Լիլիթ Նիկողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
-
Արարատի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
-
Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Տավուշի կայազորի զինվորական դատախազ Արտաշես Ոսկանյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
-
Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մարտիրոսյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
-
Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
-
Արտակ Ավետիսյանը նշանակվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
-
Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էրիկ Աղաբալյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
-
Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Հարություն Անդրեասյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
-
Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ելենա Կարապետյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
-
Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
-
Տավուշի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
-
Սյունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը փոխադրվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
-
Շիրակի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
-
Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը փոխադրել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
-
Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: