Կրեմլը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար իրենց տարածքը տրամադրելու՝ Սերբիայի և Շվեյցարիայի առաջարկը։
«Շատ երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները՝ որպես վայրեր, որտեղ ենթադրաբար կարելի է կապեր հաստատել, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, առայժմ առարկայական պատրաստություն չկա»,- լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մինչդեռ Թրամփի թիմը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի և Պուտինի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Պեսկովը պատասխանել է, որ «դեռևս ոչ մի որոշակիություն չկա»: «Մենք հիմք ենք ընդունում հանդիպման փոխադարձ պատրաստակամությունը»։