Մամլո հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ը 140 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայում հումանիտար նախագծերին: Ֆինանսավորումը կուղղվի հրատապ օգնությանը, ներառյալ՝ սնունդը, ապաստանը, մաքուր ջուրը, առողջապահությունն ու պաշտպանությունը ձմռանը:
Հիմնական առաջնահերթություններից է աջակցությունն Ուկրաինայի պատերազմից առավելապես տուժած արևելյան ու հարավային շրջանների խոցելի բնակչությանը: 8 միլիոն եվրո է նախատեսված Մոլդովայում ուկրաինացի փախստականներին և նրանց հյուրընկալող մոլդովական համայնքներին օգնելու համար՝ առաջնահերթ համարելով դրամական օգնությունը, հասանելիությունը կարևոր ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցությունը: