Լիբանանի վարչապետի պաշտոնում առաջադրված Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Նավաֆ Սալամը խորհրդարանի խմբակցությունների հետ հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի խորհրդակցությունների ժամանակ ստացել է 128 պատգամավորից 73-ի աջակցությունը։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Բացի սուննի խմբակցություններից, Սալամը ստացել է երկու հիմնական քրիստոնեական դաշինքների աջակցությունը: «Ազգային երկխոսություն» կուսակցության առաջնորդ Ֆուադ Մահզումին հրաժարվել է առաջադրվել վարչապետի պաշտոնում և կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին քվեարկել դատավոր Սալամի օգտին։
Ավելի վաղ համարվում էր, որ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ամենամեծ հնարավորությունն ունի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին։ Սակայն անսպասելիորեն, վարչապետի պաշտոնակատարին աջակցելուց հրաժարվել են «Ուժեղ Լիբանան» քրիստոնեական դաշինքն ու լեռնաբնակ դրուզների համայնքը ներկայացնող «Ժողովրդավարական հանդիպում» խմբակցությունը։ Միքաթիին առայժմ աջակցել է 9 պատգամավոր: