Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի հարավում խոշոր անտառային հրդեհների հետևանքով, տարհանվել է մոտ 180 հազար մարդ, այրվել է մոտ 12 հազար շինություն։ Այս տվյալները հունվարի 12-ի երեկոյան հայտնել է The Washington Post-ը։
Կալիֆոռնիայի արտակարգ իրավիճակների աշխատակիցները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթվա սկզբին Լոս Անջելեսում քամիները կարող են ուժեղանալ՝ խթանելով անտառային հրդեհների արագ տարածումը, որոնք մոլեգնում են քաղաքում արդեն վեցերորդ օրն անընդմեջ:
Լոս Անջելեսի հրդեհները սկսվել են հունվարի 7-ին և դարձել շրջանի՝ նման աղետների պատմության մեջ ամենասարսափելի ավերածությունների պատճառ: