Կառավարության «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրով ավարտված է 195 մանկապարտեզի կառուցումը, ընթացքում է 136-ինը, հայտարարել է քաղաքաշինության կոմիտեի նախագահը: 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում Եղիազար Վարդանյանը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է 315 դպրոցի տեղորոշում, որից 46-ի շինաշխատանքները կամ ավարտված են, կամ նախատեսվում են առաջիկա օրերին։
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։